Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Ֆրանսիական հեռուստաալիքը Ադրբեջանը բնորոշել է որպես բռնապետություն, իսկ Ալիևին` բռնակալ

 Ֆրանսիական France 2 պետական հեռուստաալիքը սեպտեմբերի 8-ին Cash Invesigation շաբաթական հետազոտական ծրագրի շրջանակում 2014 թվականի գարնանը նախագահ Ֆրանսուա Օլանդի Ադրբեջան կատարած այցին նվիրված լրագրողական վերլուծություն է ցուցադրել, որում Ադրբեջանն անվանվել է «բռնապետություն», իսկ նրա նախագահ Իլհամ Ալիեւը` «բռնակալ»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին Franse Presse լրատվական գործակալության հետ զրույցում Ադրբեջանի ղեկավարության ֆրանսիացի փաստաբան Օլիվիե Պարդոն հայտարարել է, որ լրագրողներ Էլիզ Կյուսեն եւ Լորան Ռիշարը ծրագրի հենց սկզբից Ադրբեջանը ներկայացնում են որպես «աշխարհում ամենախիստ բռնապետություններից մեկը»:

Ալիեւների ֆրանսիացի փաստաբանն ասել է, որ մտադիր են դատական հայց ներկայացնել France 2 պետական հեռուստաալիքի դեմ:

«Ամբողջ ծրագրի ընթացքում Ադրբեջանի առաջնորդը ներկայացվում է որպես կովկասյան «դեսպոտ» եւ «դիկտատոր», -ասել է փաստաբան Օլիվյե Պարդոն: Նա նաեւ հավելել է, որ Ադրբեջանն «այլեւս մտադիր չէ հանդուրժել նման վարք եւ դատի է տալու նրանց, ովքեր զրպարտություններ են տարածում:

Ուշագրավ է, որ Ալիեւների ֆրանսիացի փաստաբանի բողոքը համընկել է Փարիզում կազմակերպված «Ադրբեջանի ավան» ցուցահանդեսի փակումից մեկ օր առաջ` սեպտեմբերի 9-ին, Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի հետ պատահած անախորժ միջադեպի հետ:

Սպասելով ցուցահանդեսից Մեհրիբան Ալիեւայի դուրս գալուն` France 2 հեռուստաալիքի լրագրող Էլիս Լյուշեն պարզել է Ադրբեջանում ազատազրկման  դատապարտված իրավապաշտպան Լեյլա Յունուսի լուսանկարը եւ բարձր ձայնով հարցրել. «Դուք ութ տարով բանտ եք նստեցրել Լեյլա Յունուսին, դուք ազատազրկման եք դատապարտել Խադիջա Իսմայիլովային, որտե՞ղ է ձեր հանդուրժողականությունը: Պատասխանեք, որտե՞ղ է ձեր հանդուրժողականությունը»:

Մեծաթիվ պահակախումբն անզոր է եղել լրագրողների առաջ, իսկ Մեհրիբան Ալիեւան, ում ուղղված էր հարցը, արագորեն եւ լռելյայն հեռացել է իրադարձությունների վայրից:

Բացի այդ, Փարիզում սեպտեմբերի 3-10-ին Pale Royal հրապարակում Հեյդար Ալիեւի հիմնադրամի (ղեկավար` Մեհրիբան Ալիեւա) բացված «Ադրբեջանական ավանում» ադրբեջանցի էմիգրանտները կիրակի բողոքի ակցիա են անցկացրել: Ակտիվիստների խումբը «Ադրբեջանական ավանի» վահանակների վրա փակցրել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների լուսանկարները` փարիզեցիներին տեղեկացնելով այդ խնդրի մասին: Մասնավորապես, վահանակների վրա փակցվել են լրագրողներ Խադիջա Իսմաիլովայի, Սեյմուր Հազիի, իրավապաշտպաններ Ինթիգամ Ալիեւի, Ռասուլ Ջաֆարովի, Լեյլա եւ Արիֆ Յունուսների, Անար Մամեդլիի եւ շատ ուրիշների լուսանկարները: Ըստ էության, Հեյդար Ալիեւի հիմնադրամի ցուցահանդեսը օգնել է ֆրանսիացիներին տեղեկացնել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին:

ՄԱԿ-ի մարդու իրավունքներով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը երեքշաբթի դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա ճնշումները եւ կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում դատապարտված քաղաքական բանտարկյալներին:

Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` ներկայում Ադրբեջանում մոտ 100 քաղաքական բանտարկյալներ կան, որոնցից 20-ը ճանաչվել են «խղճի դատապարտյալներ»:

 

Ապամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելու