Արտերկրի առաջատար բուհերում ուսում ստացող մի խումբ ուսանողների տրվեց տարկետում
ՀասարակությունՀՀ կառավարությունը «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանացած մի խումբ երիտասարդների տրամադրեց զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ բոլոր ուսնողներն ընդունվել են արտերկրի առաջատար բ ուհեր:
«ՀՀ կրթության և գիտության նախարարություն է դիմել «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը` 2015-2016թթ. ուսումնական տարվա ընթացքում հիմնադրամի կրթաթոշակին արժանացած 9 երիտասարդների` Ստեփան Բաբայանին, Արսեն Վասիլյանին, Վահագն Կիրակոսյանին, Մհեր Մնացականյանին, Վահե Ղարախանյանին, Ալեքսանդր Պետրոսյնանին, Արթուր Ասլանյանին, Նարեկ Դշխունյանին, Միքայել Սուքիասյանին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու խնդրանքով: Հիմնադրամը բազմիցս սատարել և կրթաթոշակ է տրամադրել արտասահմանյան բուհերում սովորող լավագույն հայ ուսանողներին»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Ուսանողներն ուսումը շարունակում են ԱՄՆ Կալիֆորնիայի Բերքլի, Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի, ԱՄՆ Կոլումբիայի, Չիկագոյի համալսարաններում, ինչպես նաև Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: