Արարատի մարզում 20 երեխա թունավորման նախանշաններով տեղափոխվել է հիվանդանոց
Օրվա իրադարձություններԱրարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի 5-րդ դասարանի 20 երեխա սեպտեմբերի 10-ին` ժամը 13.17-ին,թունավորման նախանշաններով տեղափոխվել է Արտաշատի ԲԿ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: