Բելգիացի խոհրդարանականների պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Ազգային ժողով
ՀասարակությունԼՂՀ Ազգային ժողովում սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության եւ Բելգիայի Թագավորության խոհրդարանականների միջեւ հանդիպում:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով բելգիական պատվիրակության անդամներին` Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծ ել է, որ Արցախում բարձր են գնահատում օրինակելի արժեհամակարգ ունեցող երկրների պետական կառույցների, մասնավորապես, խորհրդարանականների հետ շփումներն ու հարաբերությունները: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար, հաշվի առնելով միջազգային խորհրդարանական ձեւաչափով գործընթացներում ներգրավված չլինելու հանգամանքը, նման կապերը` ինստիտուտների կատարելագործման եւ ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, կենսական անհրաժեշտություն են:
Բելգիական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ժուլի դե Գրոտը կարեւորել է իրենց այցն Արցախ՝ լիարժեք տեղեկություններ ստանալու եւ գործընկերների հետ հարաբերությունների զարգացման հնարավոր տարբերակ գտնելու համատեքստում:
Այնուհետեւ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, որի ընթացքում հյուրերը հետաքրքրվել են Արցախում ժողովրդավարական գործընթացների, ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո անցկացվող բանակցությունների ընթացքի եւ մի շարք այլ հարցերի շուրջ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ունեցած դիրքորոշումներով:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները:
ԲԹ խորհրդարանական պատվիրակությանն Արցախում ուղեկցում է Հայ դատի եվրոպական հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: