Սիրտս դեռ ցավում է. Ջասթին Բիբեր
Lifestyle1in.am-ը գրում է.
Երգիչ Ջասթին Բիբերն իր սիրելի Սելենա Գոմեսից դեռ մեկ տարի առաջ է բաժանվել, բայց նույնիսկ հիմա նա ոչ ոքի հետ չի կարողանում նոր հարաբերություններ սկսել, քանի որ սիրտը դեռ չի բուժվել նախորդ բաժանությունից: Այս մասին նա ասել է ավստրալական ռադիոկայանի The Kyle & Jackie O show ծրագրին տված անկեղծ հարցազրույցում:
Ջասթինն ասել է. «Այս ընթացքում ես փորձել եմ որոշ բաներ հասկանալ ու ընդունել… Ես այդպես էլ չհանդիպեցի մարդու, որը կկարողանար փոխարինել Սելենային: Հիմա ես պարզապես թուլացած եմ, վայելում եմ մենակությունն ու չեմ շտապում նոր սիրավեպ սկսել: Թեև բնույթով ես բոլորովին մենակյաց չեմ: Ինձ դուր է գալիս սիրել և սիրված լինել, սիրում եմ այդ բոլոր ռոմանտիկ բաները, բայց սիրտս դեռ ցավում է և դեռ բուժում է պահանջում»:
Հիշեցնենք՝ վերջերս Սելենա Գոմեսը նշել է, որ ինքն ու Ջասթինն այլևս միասին չեն լինի: