Անի Լորակը խնդրում է իրեն չզրկել Ժողովրդական արտիստի կոչումից
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ուկրաինացի երգչուհի Անի Լորակը տարածել է իր երկրպագուների խնդրանքը` իրեն Ուկրաինայի Ժողովրդական արտիստի կոչումից չզրկելու մասին:
Անի Լորակի երկրպագուները hամապատասխան խնդրագիր են կազմել Ուկրաինայի կառավարության կայքում, իսկ նա այդ խնդրագիրը զետեղել է իր ֆեյսբության էջում: Խնդրագիրը 372 ձայն է հավաքել` անհրաժեշտ 25 հազարից: Լորակի երկրպագուները վիրավորական ու նվաստացուցիչ են անվանում նրան կոչումից զրկելու նախաձեռնությունը:
Սեպտեմբերի 3-ին Ուկրաինայի Գերագույն ռադա էր ներկայացվել օրինագիծ, որով պահանջվում էր Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչումից զրկել Իոսիֆ Կոբզոնին, Նիկոլայ Բասկովին, Տաիսիա Պովալիին, Անի Լորակին` Ուկրաինայի հակամարտության հարցում նրանց դիրքորոշման համար: