ՀՀ ոստիկանության կայքում գործարկվել է «Ազատ համարանիշների որոնում» բաժինը
ՀասարակությունՈստիկանության կայքում սեպտեմբերի 11-ից գործում է նոր բաժին` «Ազատ համարանիշների որոնում»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, բաժնում առցանց հարցման եղանակով հնարավոր է ստուգել ավտոմեքենայի` քաղաքացու նախընտրած համարանիշի առկայությունը և ծանոթանալ գներին:
Անհրաժեշտ է ընտրել «Ֆիզիկական անձ» կամ «Իրավաբանական անձ» բաժինը, այնուհետև մուտքագրել թվերն ու տառերը համապատասխան դաշտերում և սեղմել «Ստուգել առկայությունը»: