Երևանի մի շարք վարչական շրջաններում վթարային ջրանջատումներ կլինեն
ՀասարակությունԿաթնաղբյուր-Երեւան ջրատարի վրա առաջացած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 15-ին` ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 16-ը` ժամը 21.00-ն, կդադարեցվի Երևանի մի շարք վարչական շրջանների ջրամատակարարումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, նշված ժամանակահատվածում կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ, 5-րդ և 8-րդ զանգվածների, Մոլդովական 27, Բագրևանդ 1 համարների, Բագրևանդ, Մայակ ու Բանավան թաղամասերի, Ջրվեժ գյուղի, Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 32, 33, 34, 38, 39, Չարենց թաղամասի 12 համարների ջրամատակարարումը:
Նույն վթարի պատճառով, սեպտեմբերի 15-ին և 16-ին ժամը 12.00-18.00-ն կդադարեցվի Նոր Նորքի 1-ին, 2-րդ զանգվածների, Նորք-Մարաշ վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 3-ից 28 և Դավիթ Բեկի փողոցների ջրամատակարարումը: