«Սևան», «Նուբարաշեն» և «Կոշ» ՔԿՀ-ներում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ
ՀասարակությունՀՀ ԱՆ մի շարք քրեակատարողական հիմնարկներում ավարտվել են ընթացող շինարարական-վերանորոգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, մասնավորապես, շինվերանորոգման աշխատանքներ են կատարվել «Սևան», «Նուբարաշեն» և «Կոշ» ՔԿ հիմնարկների ճաշարաններում, բուժմասերում, բնակելի տեղամասերում, կարճատև տեսակցության սենյակներում, ինչպես նաև սանհանգույցներում:
Բարեկարգվել են նաև քրեակատարողական հիմնարկների բակային հատվածները. տեղադրվել են նոր տաղավարներ, կառուցվել են շախմատի համար նախատեսված ժամանցի ամառային անկյուններ: