Norwegian Airlines ավիաընկերության ինքնաթիռի օդաչուն բարձրախոսով շնորհավորել է այն զույգին, որը սեքսով է զբաղվել ինքնաթիռում։
Lifestylesputnik.co.am-ը գրում է.
Փարիզից Ստոկհոլմ չվերթ իրականացնող օդանավի կապիտանը լավագույն մաղթանքներ է հայտնել սուր զգացողությունների սիրահարներին, որոնք սեռական հարաբերություն են ունեցել «երկնքում», գրում է New York Daily News–ը։
Վայրէջքից հետո օդաչուն հայտնել է օդի ջերմաստիճանի մասին տեղեկությունը, իսկ այնուհետև շնորհավորել է այն զույգին, որը թռիչքի ժամանակ զուգարանում «բազմացման հաջողված ակտ» է իրականացրել։
«Մենք լավագույն մաղթանքներն ենք ուղղում մեր օդային ուղևորության ժամանակ զուգարանում բազմացման հաջողված ակտ իրականացրած զույգին»,– ասել է նա։
Ուղևորները խոստովանել են, որ իրենք սկսել են ծիծաղել և ծափահարել։
«Ինքնաթիռի ուղևորները սկսեցին ծափահարել, ծիծաղել և հայացքով փնտրել այդ զույգին»,– ասել է ականատեսներից մեկը։
Norwegian Airlines ավիաընկերության ներկայացուցիչները չեն մեկնաբանել արտասովոր միջադեպը։