ՀՀ ԱՆ-ն հերքել է հագուպակի պատճառով իր աշխատակցին հեռացնելու մասին լուրերը
ՀասարակությունՀՀ արդարադատության նախարարությունից հերքել են հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված թյուր տեղեկատվություններն այն մասին, թե նախարարության աշխատակից Մերի Գևորգյանն աշխատանքից ազատվել է հագուկապի պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:
«Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ անհեթեթ են այն խոսակցությունները, որ Արդարադատության նախարարության աշխատակից Մերի Գևորգյանն աշխատանքից ազատվել է հագուկապի պատճառով: Նա իրականացրել է նախկին նախարարի օգնականի գործառույթները, իսկ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն»,- հայտնել է Մարտիրոսյանը: