ԱՆ աշխատակիցը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն. Արփինե Հովհաննիսյան
ՀասարակությունՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե ինքը հագուկապի պատճառով աշխատանքից ազատել է նախարարության աշխատակցուհուն:
Նորանշանակ նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի' ընկերներ, ուզում եմ անդրադառնալ այն անհեթեթ լուրերին, որ շրջանառվում են մամուլում։ Ես որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել «հագուկապի» պատճառով։ Այդ աշխատակիցը ընդգրկված է եղել նախարարի աշխատակազմում որպես հայեցողական պաշտոնյա՝ որպես օգնական (գործավար) և աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն»: