Ինչպես հինայով տատու անել տան պայմաններում
LifestyleInchuzem.am-ը գրում է.
Շատ մոդայիկ աղջիկներ անհամբեր ամառվան են սպասում, քանի որ ամառը վառ էքսպերիմենտների շրջան է արտաքինի համար։ Բայց նորաձևությունը փոփոխական է և վախենալ է պետք տատուներից, քանզի Դուք չեք կարողանա հեռացնել դրանք Ձեր մաշկից։ Իրենց վրա տարբեր փորձեր կատարող աղջիկների համար կա այլընտրանք՝ ժամանակավոր տատուներ։ Սրանք շատ գրավիչ տեսք ունեն, իսկ հարատևությունը մեկ ամիս է։ Եթե Դուք նկարչական ինչ-որ տաղանդ ունեք, ուրեմն ինքներդ կարող եք դա անել։
Ձեզ պետք կգա՝
Տարա, բամբակ, հինայի փոշի, կիտրոնի հյութ, նիվենու յուղ, ֆլոմաստեր, վրձին
Քայլեր՝
1. Տարայի մեջ դրեք հենայի փոշին, ավելացրեք տաք ջուր և կիտրոնի հյութ։ Խառնեք այնպես, որ պինդ նյութ ստացվի։ Ինչքան մեծ նկար եք անելու, այդքան շատ հենա լցրեք։ Սկսեք այս ամենը երեսուն րոպե առաջ։
2. Տատուի տեղը մշակեք նիվենու յուղով, որպեսզի լավ գույներ ստանաք։
3. Ֆլոմաստերով նկարեք այն, ինչ ցանկանում եք տեսնել Ձեր վրա ինչ-որ թաղանթի վրա, այնուհետև դրեք Ձեր մաշկի վրա։ Պետք է հետքը մնա։
4. Հետքը ներկեք վրձինով և հինայի թանձրուկով։