ԱՄՆ-ում մոտոցիկլիստը փրկում է այրվածքներ ունեցող կատվին և շարունակում ճամփորդել նրա հետ երկրով մեկ (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
32-ամյա մոտոցիկլիստ և մետաղագործ վարպետ Փեթ Դուդին վերջերս մի կատվի ձագի է փրկել Նևադայից Նյու Ջերսի մոտոցիկլային ուղևորության ժամանակ:
Ինչպես ներկայացնում է Boredpand.com-ը` ամերիկացին կենդանուն գտել է բենզալցակայանում և նրան տվել «Քեֆի կատու» անվանումը: Կատուն այժմ գտնվում է ամերիկացու խնամքի ներքո և անասնաբուժի հսկողության տակ:
Բենզալցակայանում կանգ առնելով, որպեսզի լիցքավորի մոտոցիկլը, և տեսնելով փոքրիկ կատվին, որը լուրջ այրվածքներ ուներ, տղամարդը որոշել է իր հետ վերցնել կատվին և բուժել նրան:



