Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ» «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»


Երբ տեսնում են ինձ, զարմանում են, քանի որ շատերը չգիտեն էլ, որ այստեղ եմ. Անժելա Բարխուդարյան

life.panorama.am-ը գրում է.

Տարիներ առաջ մեծ ճանաչում ունեցող երգչուհի, հաղորդավարուհի Անժելա Բարխուդարյանը Life.panorama.am–ի այսօրվա զրուցակիցն է:

12007199_924469880953058_446368583_n

Երգչուհին մեզ տեղեկացրեց, որ ժամանակին խիստ դժվարությամբ, բայց եւ ռիսկի դիմելով ու մեկնելով Հայաստանից, նույնքան արագ եւ ռիսկային մոտեցմամբ արդեն 3 տարի առաջ վերադարձել է հայրենիք հստակ նպատակով. «Տարիներ առաջ, երբ այստեղ արդեն ունեի բավականին լայն ճանաչում, ինձ ճանաչում էին մարդիկ, սիրում էին, բայց ես ու ամուսինս առաջարկ ստացանք եւ մեր իսկ ընտանիքի համար մեկնեցինք Կրասնոդար, որտեղ էլ ես աշխատում էի Կրասնոդարի Պանամարենկոյի անվան ֆիլհարմոնիայում: Թեպետ պետք է նկատեմ, որ ի սկզբանե որոշված էր, որ այնտեղ պետք է մնայինք ընդամենը մեկ տարի, բայց գործերն այնպես դասավորվեցին, որ մենք մնացինք շուրջ վեց տարի: Ընդ որում նշեմ նաեւ, որ ամեն բան այնտեղ շատ լավ էր դասավորված, մենք ունեինք մեր աշխատանքը, բայց ամուսինս որոշեց, որ մեր երեխաները պետք է մեծանան մեր երկրում, դա էլ պատճառ հանդիսացավ, որ վերադառնանք»,-պատմեց երգչուհին:

11994404_878011248959275_1782790479_n

Ի դեպ, Անժելան նշեց նաեւ, որ հայրենիք վերադարձի գործում մեծ է եղել մեծ դստեր գործոնը. «Մեծ աղջիկս՝ Գայանեն, այնտեղ հաճախում էր ռուսական քոլեջ եւ բացարձակապես հայերեն չէր խոսում, ինչը մեզ համար խիստ հուզիչ էր, այդ գործոնը մեծ ազդեցություն ունեցավ մեր վերդարձի հարցում, թեպետ մենք ոչ մեկին չենք մեղադրում, երբ որոշում են ապրել հայրենիքից հեռու, ամեն մեկն իր պատճառներն ունի»,-նշեց նա:

https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/hphotos-xlp1/v/t1.0-9/11959978_874127556014311_6785958388747002736_n.jpg?oh=2102e13c4091f2bed34d9f4769349df8&oe=566E2894

Մեզ հետ զրույցում Անժելան պատմեց նաեւ իր ընտանիքի մասին. «Երկու դուստր ունեմ, մեծ աղջիկս արդեն 9 տարեկան է, շատ է սիրում անգլերենը եւ հավանաբար այդ ուղղությամբ էլ հենց մասնագիտություն ձեռք կբերի ապագայում, իսկ ահա փոքրիկս՝ Աննան, ընդամենը չորս տարեկան է, արդեն զգացվում է նրա սերը պարարվեստի նկատմամաբ, դա գուցե հայրիկի գեներն են նրա մեջ խոսում, մի խոսքով այնպես է ստացվել, որ փոքրիկներիցս եւ ոչ մեկը մայրիկի ուղին չեն բռնել, համենայն դեպս դեռ այդպես է թվում,-նշեց նա եւ հավելեց,- բալիկներս ինչ ուղի էլ, որ ընտրեն, միեւնույն է, արվեստի շունչը հաստատ կզգան, քանի որ մայրիկը երգչուհի է, հայրիկը՝ պարարվեստի ներկայացուցիչ»,- նշեց նա:

https://scontent-frt3-1.xx.fbcdn.net/hphotos-xpt1/v/t1.0-9/11694120_851756518251415_930727352938266895_n.jpg?oh=c97111bcef619140acdcefe30634e5ac&oe=56612A11

Կրասնոդարում եղած տարիներին երգչուհին, իր խոսքերով, փորձել է ռուս հանդիսատեսի համար անընդհատ հնչեցնել հայկական կատարումներ. «Այնտեղ ես էստրադային-ջազային օրկեստրի մեներգչուհի էի, բայց պետք է նշեմ, որ փորձում էի ռուս հանդիսատեսի համար երգել հայերեն կատարումներ Ալեքսանդր Աճեմյանի, Առնո Բաբաջանյանի երգացանկից, եւ ռուս հանդիսատեսն էլ շատ սիրով էր դրանք լսում եւ ընդունում»,-պատմեց Անժելա Բարխուդարյանը:

Այսօր եւս երգչուհին չի հեռացել երգից. «Ճիշտ է իմ հիմնական աշխատանքը տան կին եւ մայր լինելն է, այսինքն ես թույլ չեմ տալիս, որ իմ աշխատանքի պատճառով ընտանիքս տուժի, բայց նաեւ կարողանում եմ ինձ թույլ տալ աշխատել. երգում եմ «Շանսոն» ակումբում, նաեւ չեմ մերժում առանձին կորպորոտիվ միջոցառումների համար արված հրավերները: Ինչպես եւ նոր երգեր եմ փորձում ձայնագրել, որոնցից վերջինը Ալեքսանդր Աճեմյանի «Երանի թե» երգն էր, որը ես ներկայացրի իմ ձեռագրով, իմ շնչով,- նշեց նա:

Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին