Արցախում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
ՀասարակությունԱրցախի Հանրապետության 207 համայնքներում սեպտեմբերի 13-ին անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցելու իրավունք ունի 94 377 ընտրող:ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, ըտրություններին մասնակցում են 235 համայնքի ղեկավարի և 1228 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ: Համայնքի ղեկավարի թեկնածուների մեծ մասը` 135 հոգի կամ գրեթե 58 տոկոսը, անկուսակցական են, 125-ը (53,2 %) գործող համայնքի ղեկավարներ են, 11 թեկնածուներ (4,7 %) կանայք են:
Ժամը 11: 00-ի դրությամբ, Արցախի 252 ընտրական տեղամասերում քվեարկությանը մասնակցել է 15 446 քաղաքացի: