ԱԺ նախագահը ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հրավարդ Հակոբյանին շնորհավորել է հոբելյանի առթիվ
ՀասարակությունՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Հրավարդ Հակոբյանին՝ ծննդյան հոբելյանի առթիվ: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի պարոն Հակոբյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ:
Դուք մեծ ավանդ ունեք հայ արվեստի պատմության ուսումնասիրության եւ հանրահռչակման գործում: Ձեր հեղինակած ու համահեղինակությամբ հրատարակված աշխատություններն ու հոդվածները ինքնատիպ հայացք են հայ մշակույթի տարբեր ժամանակաշրջաններին, դրանց ակունքներին ու զարգացման ընթացքին եւ ուսուցողական հարուստ նյութ են մասնագետների ու արվեստով հետաքրքրվողների համար: Գնահատելի է, որ այսօր էլ շարունակում եք մանկավարժական անխոնջ գործունեություն ծավալել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում՝ Ձեր գիտելիքները փոխանցել ով ուսանողների հերթական սերնդին:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, շարունակական եռանդ եւ ամենայն բարիք»: