3 կանոններ, որոնք կարագացնեն նյութափոխանակությունը
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Շատ մարդիկ ավելորդ քաշ հավաքելով դժգոհում են, որ իրենց նյութափոխանակությունը շատ վատ է: Եվ իսկապես, կան մարդիկ, ովքեր շատ են ուտում, բայց նիհար են մնում՝ նրանց մոտ նյութափոխանակությունը շատ արագ է: Բայց մեծամասնությունը նման սննդակարգի դեպքում արագ գիրանում են:
Մետաբոլիզմի բազային մակարդակը փաստացիորեն ձեր գենետիկան է, այսինքն, ձեր ծնողների կողմից փոխանցված նյութափոխանակության արագությունը, ինչից կախված է, թե որքան էներգիա կծախսի օրգանիզմը որոշակի ժամանակահատվածում: Տարիքի հետ մարդկանց մեծամասնության մոտ մետաբոլիզմը դանդաղում է:
Նյութափոխանակության վրա կարող են ազդել նաև այլ հանգամանքներ, ինչպիսին քնի որակն ու տևողությունը, սթրեսի մակարդակը, վատ սովորույթները:
Երեք կարևոր կանոններ, որոնց պետք է հետևել նյութափոխանակությունն արագացնելու համար՝
1) մեծացնել սպիտակուցի քանակն ու կրճատել ճարպերի ու ածխաջրերի քանակը ճաշացանկում,
2) միշտ նախաճաշել,
3) քիչ կերեք, բայց սովորական 3 անգամյա սննդակարգից անցեք 5-6 անգամյայի՝ փոքր չափաբաժիններով: