Exclusive. Աննա Արմենակյանի դստեր առաջին լուսանկարները եւ եռակի տոնը (ֆոտո)
LifestyleNews.am-ը գրում է.
ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Աննա Արմենակյանը օգոստոսին տոնելու միանգամից երեք առիթ է ունեցել. դստեր 1-ամյակն ու ատամհատիկը, ինչպես նաեւ իր ծննդյան 39-րդ տարեդարձը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ ամեն ինչ շատ հրաշալի է անցել:

Անգելինայի ծնողները ոչինչ չէին խնայել նրա տոնը գունավոր ու պայծառ կազմակերպելու համար: Վարդագույնի երանգներով աղջկական գեղեցիկ ձեւավորումը, աքսեսուարները, տորթն ու անգամ փոքրիկի զգեստն ընտրված էին միմյանց համահունչ:

Ի դեպ, թեեւ Աննա Արմենակյանի դուստրն արդեն մեկ տարեկան է, սակայն երգչուհին չէր շտապում կիսվել նրա լուսանկարներով համացանցում:


Դստեր 1-ամյակից հետո է երգչուհին որոշել հրապարակել նրա լուսանկարները սոցցանցում, ինչպես նաեւ տրամադրել մեզ:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Անգելինային՝ նրան մաղթելով անհոգ մանկություն:
Շուշան Շատիկյան