Լճափում եւ Գեղարքունիքում համայնքների գործող ղեկավարները վերընտրվել են
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Լճափ եւ Գեղարքունիք գյուղերում սեպտեմբերի 13-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնց արդյունքում իրենց պաշտոններում վերընտրվեցին Հայկ Սիմոնյանը եւ Կարապետ Ասատրյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 22 ԸԸՀ նախագահ Ալբերտ Աղեկյանը, նախնական արդյունքներով, Լճափում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Հայկ Սիմոնյանի օգտին քվեարկել է 304, անկուսակցական Կառլեն Հակոբյանի օգտին` 238 ընտրող: Գեղարքունիքում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Կարապետ Ասատրյանի օգտին քվեարկել է 473, իսկ ՀՀԿ անդամ Մարատ Աղաջանյանի օգտին` 205, եւ ՀՅԴ անդամ Նորիկ Հովհաննիսյանի օգտին` 54 ընտրող:
Խոսրով Խլղաթյան