Տնտեսագետը դրամի էլ ավելի արժեզրկումը տնտեսվարողների գործունեությունը խթանող գործոն է համարում
ՏնտեսությունՏնտեսագետ Վարդան Բոստանջյանըկարծում է, որ Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքն էականորեն պետք է բարձրացնել` հասցնելով 540-560 դրամի, ինչը կխթանի տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը: Այս մասին հայտնեց տնտեսագետը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ըստ նրա` Հայաստան ապրանքների ներմուծումը միշտ գերազանց ել է արտահանման ծավալները, իսկ այս տարի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման բարձր ցուցանիշները որոշակի առաջխաղացում ապահովեցին արտահանման ընդհանուր ծավալի մեծացման առումով:
Վարդան Բոստանջյանն, անդրադառնալով հարցին, թե տեղական արտադրությունը խթանելու ուղղությամբ ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը որքանով է նպաստավոր ԵԱՏՄ շրջանակներում, նշեց. «Հայաստանը տեղական արտադրության մասով ոչ թե ունի ուղղակի փորձ, այլ նախորդ տասնամյակներին գրացել է մեծ հաջողություններ: Ես ձեզ հավատացնում եմ, որ գործունեության ամենատարբեր ոլորտներում` մեքենաշինություն, սարքաշինություն, հաստոցաշինություն, մալուխի արտադրություն, հանքարդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, նախկին խորհրդային տարածքում Հայաստ անը գրավում էր բարձր դիրքեր»: Տնտեսագետի գնահատմամբ` Կառավարության` տեղական արտադրության, ռեզերվների օգտագործման քաղաքականության իրականացմանը խանգարող հանգամանքներ կան, որոնցից ամենաառաջինն ազատ մրցակցության ոլրտի թերություններն են:
Նրա բնորոշմամբ` դրամի և ռուբլու արժեզրկման պայմաններում մեծապես տուժում է անապահով խավը: Այս համատեքստում խոսելով աղքատության ցուցանիշների մասին, Վարդան Բոստանջյանը նշեց, որ ներկայիս պայմաններում նվազագույն սպառողական զամբյուղը մեկ անձի համար պետք է կազմի 100-120 հազար դրամ: