Ռոբերտ Պատինսոնը գաղտնի ամուսնացել է
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ինչպես երևում է, դերասան ռոբերտ Պատինսոնը լքել է ամենացանկալի ամուրիների շարքը։ Ըստ արևմտյան ԶԼՄ-ների, նա գաղտնի ամուսնացել է իր ընկերուհու՝ երգչուհի Տալիա Բարնետի հետ, ով հանրությանը հայտնի է FKA Twigs անվամբ։
Ինչպես հաղորդում է զույգին մոտ կանգնած աղբյուրը, արարողությունը անցել է շատ համեստ պայմաններում, հրավիրյալները ևս քիչ են եղել։