ԱԺ նախագահը շնորհավորեց Կարեն Բեքարյանին պատգամավորական մանդատ ստանալու կապակցությամբ
ՀասարակությունԱզգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը 5-րդ գումարման 8-րդ նստաշրջանի առաջին քառօրյա նիստի մեկնարկին շնորհավորեց Կարեն Բեքարյանին պատգամավորի մանդատ ստանալու կապակցությամբ: «Կետրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակից պատգամավոր է ընտրվել Կարեն Բեքարյանը: Շնորհավորում ենք նրան և մաղթում բեղմնավոր աշխատանք»,- «Արմենպրես»-ի հա ղորդմամբ` նշեց Սահակյանը:
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն ստացել է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի թափուր մնացած մանդատը, ով ՀՀ նախագահի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: