Ալլա Պուգաչովան դատի է տվել իր բիզնես-գործընկերոջը
LifestyleNews.am-ը գրում է.
Հերթական սկանդալը ռուսական շոու-բիզնեսում։
Ալլա Պուգաչովայի եւ իր գործընկեր, «Фабрики Звезд-5»-ի մասնակից Իրսոն Կուդիկովայի հարաբերությունները լարված են։
Կուդիկովան մի քանի միլիոն ռուբլի պարտքով գումար է վերցրել Պրիմադոննայից՝ Պուգաչովայի Future Star դպրոցը զարգացնելու համար։ StarHit-ի փոխանցմամբ՝ Իրսոնը մեկ անգամ չէ, որ գործնական նպատակով գումար է խնդրել երգչուհուց, որը չի հետեւել, թե ինչպես են ծախսվում այդ փողերը։ Բայց երբ Իրսոնի պարտքը կազմել է 7 միլիոն ռուբլի եւ 200 հազար դոլար, Պրիմադոննայի համբերությունը հատել է։ Եվ քանի որ Կուդիկովան այդպես էլ չի վերադարձել գումարը, Պուգաչովան որոշել է դիմել դատարան։
Բացի վերը նշված գումարից, Պուգաչովան պահանջել է եւս 2.5 միլիոն ռուբլի եւ 50 հազար դոլար՝ պարտքի մարումը ուշացնելու համար։ Դատական լսումները սկսվելու են սեպտեմբերի վերջին։
Նշենք, որ դպրոցում այս սկանդալի մասին հայտնի չէ։ Կուդիկովան շարունակում է կատարել դպրոցի տնօրենի եւ ուսուցչի իր պարտականությունները։
