Եվա Ռիվասը բացատրել է, թե ինչու չի ցանկանում ընտանիք կազմել
LifestyleԵվա Ռիվասը շարունակում է պատասխանել իր երկրպագուների հարցերին՝ ask.fm կայքի իր էջում։ Այս անգամ երգչուհուն հարցրել են, թե ինչու նա չի ամուսնանում եւ, արդյոք, նա ընտանիք կազմելը կապում է ազատությունը կորցնելու հետ։
Ռիվասի պատասխանը ներկայացնում ենք ստորեւ.
«Չգիտես ինչու, ինձ միշտ հանդիպել են այնպիսի տղամարդիկ, որոնք սիրահարվել են ինձ աննորմալ սիրով եւ, առաջին հերթին, զրկել են ինձ ազատությունից»,-գրել է երգչուհին։
