Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 2-3 աստիճանով
ՀասարակությունՀանրապետության տարածքում սեպտեմբերի 16-17-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 18-20-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-18-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով: Քամին արևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 16-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +34 աստիճան, սեպտեմբերի 17-ին` +33, սեպտեմբերի 18-20-ին` +32 աստիճան: