Գիտնականներն աթոռները համարել են Հարավային Կորեայի գլխավոր «մարդասպանները»
ՀասարակությունՆստակյաց կյանքը եւ ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակը դարձել են լյարդի ճարպային հիվանդության համաճարակի գլխավոր գործոնը, որը վերջին տարիներին ընդգրկել Է Հարավային Կորեան եւ ամեն տարի կորեացիների հազարավոր կյանքեր Է խլում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Journal of Hepatology հանդեսում հրապարակված հոդվածում:
«Եզրակցությունն ակհայտ Է. մեր սեփական աթոռները եւ բազկաթոռները դանդաղորեն, բայց հաստատ սպանում են մեզ: Մարդու մարմինն իր բնույթով հարմարեցված Է շարժվելուն, եւ զարմանալի չԷ, որ նստակյաց կյանքն ազդում Է մեր ֆիզիոլոգիայի վրա: Չնայած լյարդի ճարպային հիվանդության դեմ բազմաթիվ դեղերի առկայությանը, մենք, միեւնույն Է, պետք Է հիվանդներին ստիպենք փոխել ապրելակերպը: Մենք պետք Է տեղից վեր կենանք ու քայլենք ուղղակի եւ փոխաբերական իմաստով»,- մեկնաբանել Է հայտնագործությունը Մայքլ Թրենելը Նյուքասլի (Մեծ Բրիտանիա) համալսարանից: &nbs p;
Այս եզրակացությանն Է հանգել կորեացի բժիշկների խումբը՝ Սեուլի Սոնգյունգվանի համալսարանից Սինհո Ռյուի ղեկավարությամբ, խումբ, որը դիտարկել Է ավելի քան 140 հազար չափահաս կորեացիների կյանքը, որոնք բուժզննում են անցել 2011 թվականի մարտից մինչեւ 2013 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակամիջոցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: