Մայրաքաղաքի վարչական շրջանները շարունակում են միջազգային համագործակցությունը
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, «Միջազգային կապեր» ծրագրի շրջանակներում, Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը հյուրընկալել է Հայաստանում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի փոխտնօրեն Իգոր Վլադիմիրի Կուսովին և միջմարզային ինովացիոն փոխհամագործակցության տնօրենի խորհրդական Սվետլանա Վիկտորի Զաքարյանին:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ նախ եղել են հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը հավերժացնող «Հյուսիսափայլ» բարեկամության պուրակում, ապա այցելել նաև Հյուսիսային շրջանի հետ համագործակցող հ.171 դպրոց: Այնուհետև Գ. Ստարավոյտովայի անվան հ.177 դպրոցում պատվիրակությունը մասնակցել է ռուս գրող Սերգեյ Եսենինի ծննդյան 120-ամյա տարեդարձին նվիրվաÕ ® հոբելյանական միջոցառմանը: