Երևանում աշխարհի 9 երկրներ ներկայացնող 50 բժիշկներ կքննարկեն ռեաբիլիտացիայի խնդիրները
ՀասարակությունԵրևանում աշխարհի 9 երկրների մոտ 50 բժիշկներ «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» միջազգային VII գիտաժողովի շրջանակում կքննարկեն ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 16-ին մեկնարկած գիտաժողովը նվիրված է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 85-ամյա հոբելյանին:
«Լինելով Հայաստանի առողջապահության համակարգում գործող առաջին գիտահետազոտական հաստատություններերից մեկը` ինստիտուտը պահպանել է ֆիզիկական բժշկության և կուրորտաբանության փորձի լավագույն ավանդույթները: Այսօր այն ներկայանում է որպես միջազգային մասնագիտական հանրությանն ինտեգրված բժշկական ռեաբիլիտացիայի բազմապրոֆիլ գիտագործական և ուսումնական կենտրոն», - գիտաժողովի բացմանը ՀՀ առողջապահության նախարարի խոսքը փոխանցեց փոխնախարար Գագիկ Միրիջանյանը: Նա հավելեց, որ ինստիտուտի հիման վրա հաջողությամբ գործում է Բենիկ ՀարությունյանÕ « կողմից ղեկավարվող Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆիլային ամբիոնը և Ռուսաստանի Դաշնության բժշկական-տեխնիկական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճուղը:
«Հայաստանը յուրահատուկ է իր քիմիական և աշխարհագրական հատկանիշներով. այն հարուստ է բուսական և կենդանաբանական աշխարհով, ինչպես նաև հանքային աղբյուրներով: Եվ պատահական չէ, որ Հայաստանում, ԽՍՀՄ երկրների շարքում, 85 տարի առաջ հիմնվեց Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը», - նկատեց Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ Լևոն Մկրտչյանը:
Գիտաժողովին մասնակցում են բժիշկներ Հայաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Հունաստանից, Գերմանիայից, Տադջիկիստանից, Ղազախստանից, Ուզբեկիստանից և Վրաստանից: