Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի նախագահին
ՀասարակությունՆախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: