8K լուծաչափով առաջին հեռուստացույցը վաճառքի կհանվի հոկտեմբերին
ՀասարակությունՃապոնիայի՝ Էլեկտրոնիկա արտադրող Sharp ընկերությունը հայտարարել Է, որ 2015 թվականի հոկտեմբերի 30-ին սկսելու Է 8K (7680x4320 պիքսել) լուծաչափի Էկրանով հեռուստացույցների վաճառքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է N+1-ը՝ վկայակոչելով ընկերության կայքը:
Sharp LV-85001 հեռուստացույցի IGZO-Էկրանի անկյունագիծը կազմում Է 85 դյույմ: Դա առաջին սերիական մոդելն Է նման լուծաչափով: Sharp-ը պլանավորում Է 8K-հեռուստացույցն առեւտրային կազմակերպություններին վաճառել 16 միլիոն ճապոնական իեն գնով (մոտավորապես 8,8 մլն ռուսական ռուբլի):
Հունիսին հայտնի Է դարձել YouTube հանրաճանաչ տեսահոստինգի կողմից 8K-տեսանյութի բեռնման եւ վերարտադրության մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: