Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է մաքսանենգության 4 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 11 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 15-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, սեպտեմբերի 15-16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, կողոպուտի 4 դեպքից 3-ը: Բացահայտվել է խուլիգանության 1, յուրացման 2, գողության, խարդախության և մաքսանենգության 4-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, գողության 3 և ավտոմեքենա փախցնելու 1 դեպք: