Վիկտորյա Բեքհեմը պարանոցից ջնջել է ամուսնուն նվիրված դաջվածքը
LifestyleԴևիդ Բեքհեմն ամառվա ընթացքում մեծացրել է դաջվածքների իր հավաքածուն` ընտանիքի անդամներին նվիրված անկեղծ դաջվածքներով:
Իսկ նրա կինը` Վիկտորյան, ով այնքան էլ դաջվածքների սիրահար չէ, վերջերս լազերային բուժման կուրսերի է գնացել` մաս-մաս ջնջելով լեգենդար ֆուտբոլիստին նվիրված դաջվածքը:
Այս մասին գրում է Daily Mail-ը` հրապարակելով 41-ամյա դիզայների լուսանկարը Նյու Յորքի նորաձևության շաբաթից, որում երևում է, որ նրա պարանոցի դաջվածքն այլևս չկա: Նշվում է, որ դա միակ դաջվածքը չէ, որը Վիկտորյան ջնջել է վերջին ամիսներին. նրա դաստակից ևս երկու գրառում-դաջվածք է անհետացել: