Երանում կայացավ ՀՀ և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների նվագախմբերի համատեղ համերգը
ՀասարակությունԵրևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության «Սալամանկա» նվագախմբի և բրիտանական բանակի շեփորահարների համատեղ համերգը:
Համերգին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ղեկավարությունը:
«Բրիտանական ռազմական նվագախմբի այցելության նպատակն է ներկայացնելբրիտանական բանակի մասնակացությունը միջազգային ռազմականհամագործակցությանը, և, կազմակերպելով այս միջոցառումը, մենք ուզում ենք ասել հայաստանցիներին, որ հայ-բրիտանական համագործակցությունը ինչպես դիվանագիտական, այնպես էլ պաշտպանության ոլորտներում շատ ամուր է, և դա ցույց տալու համար ավելի ճիշտ ճանապարհ, քան երաժշտությունը, մենք չգտանք»,- հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ըմայըս Մորզը` հավելելով, որ մինչև երևանյան երեք մենահամերգները, նվագախումբը երկու համերգ է տվել նաև Վրաստանում:
«Այս նվագախմբում ծառայում են հիմնականում բրիտանական բանակի պահեստազորում գտնվող զինվորականներ, սակայն, կան նաև գործող զինվորականներ»,- շեշտեց Ըմայըս Մորզը: