«Սանիթեք»-ն աղբահանություն կիրականացնի նաև Քանաքեռ-Զեյթունում
ՀասարակությունԵրևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերությունն աշխատանքներն է սկսել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոշոր ներդրումային այս ծրագրի շրջանակում Քանաքեռ-Զեյթունում ևս աղբահանության ոլորտում կիրականացվի եվրոպական չափորոշիչներին համապատասխան սպասարկում:
Թվով 586 աղբամանները տեղադրվել են ինչպես բազմաբնակարան շենքերի բակերում, այնպես էլ մասնավոր տնատիրությամբ պարփակված հատվածներում: Աղբահանությունը Քանաքեռ-Զեյթունում կիրականացվի սահմանված ժամանակացույցով: