Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»


Աճեմյանցիները պատրաստվում են նշել հանրապետության հնագույն թատրոններից մեկի 150- ամյակը

Աճեմյանցիները պատրաստվում են նշել հանրապետության հնագույն թատրոններից մեկի՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 150- ամյակը: Հանրույթի կողմից կարվի ամեն ինչ՝ իրադարձությունը յուրահատուկ տոնի վերածելու համար ոչ միայն Գյումրիում, այլ նաև ողջ հանրապետությունում:  Այդ նշանակալից մշակութային միջոցառումը չի ամփոփվելու մեկ օրում՝ միջոցառումները կմեկնարկեն նոյեմբերին, բայց կշարունակվեն ողջ տարվա ընթացքում:

Նոր՝ հոբելյանական,  թատերաշրջանի բացումը  կազդարարվի «Գամարջոբա, մամա» ներկայացմամբ:  Բացի առաջնախաղերից, թատրոնն այս թատերաշրջանին կգրանցի մեկ շատ կարևոր ձեռքբերում՝ կունենա փոքր  կամերային թատրոն՝ Մհեր Մկրտչյանի անունը կրող: Նոր բեմի բացումը կշնորհավորեն առաջնախաղով: 80 տեղանոց փոքր դահլիճն արդեն պատրաստ է: Սակայն սա նույնպես միակ անակնկալը չէ՝ աճեմյանցիները կմասնակցեն այս տարի  Վանաձորում անցկացվող թատերական փառատոնին՝ հետ չմնալով փառատոնային ընթացքից, ընթերցողի դատին կհանձնվի թատրոնի պատմությունը ներկայ ացնող գիրք, կկազմակերպվեն մանրատիպարների և  արխիվային լուսանկարների, ինչպես նաև բեմական հագուստների ցուցադրություններ: Կլինեն նաև հոբելյանական երեկոներ, հեռուստահաղորդումներ և ֆիլմեր: Մինչ այդ կպատրաստվեն պաստառներ՝ հոբելյանական տարին ազդարարող: Մշակութային մայրաքաղաքն այս ընթացքում թատերական շունչ ու հոգի կստանա: Այս մասին  սեպտեմբերի 16-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մոտ կայացած հանդիպման ժամանակ նշեցին աճեմյանցիները: Ի դեպ, մարզպետը վստահեցրեց, որ մարզպետարանը թատրոնի կողքին է և ամեն ինչով պ ատրաստ է աջակցելու թատրոնին: 

«Մենք պատրաստ ենք և ձեր կողքին ենք: Կհամագործակցենք ու այդ համագործակցության արդյունքում լավ բան կստացվի»,- վստահեցրեց Ֆելիքս Ցոլակյանը: 

Թատրոնի տնօրեն Գևորգ Խաչատրյանը, ներկայացնելով նախատեսված ծրագիրը, տեղեկացրեց, որ  մեծ աշխատանք արդեն կատարված է:

«Թատրոնի150-ամյակին նվիրված միջոցառումների համար մեծ աշխատանք արդեն կատարված է:  Թեև ընթացիկ ծախսեր դեռ կան, բայց  ֆինանսական հիմնական մասն իր վրա է վերցրել ՀՀ մշակույթի նախարարությունը՝ հանձին նախարար Հասմիկ Պողոսյանի:

Դեռ աշխատանք կա անելու, որը հրավիրատոմսերի, գրքի ձևավորման հետ է կապված. ամեն ինչը պետք է շատ յուրահատուկ լինեի, քանի որ՝ թատրոնն ամեն անգամ 150- ամյակ չինշում»,-  ընդգծեց թատրոնը:

Ըստ Թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի` թատրոնի հոբելյանական տարվա հետ կապված միջոցառումների ողջ ծրագիրը գտնվում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի անմիջական ուշադրության կենտրոնում, ինչի համար թատրոնն իր շնորհակալություն է հայտնում:

Թատրոնի 150-ամյակին նվիրված երեկոն ևս անակնկալներով լի կլինի՝ տարբերվող մյուս բոլոր հոբելյանական միջոցառումներից: Այդ օրը հրավիրված կլինեն հանրապետության մյուս թատրոններից ևս, բայց որպես հանդիսատես, իսկ բեմում կլինեն միայն աճեմյանցիները, նրանց կողքին կլինեն «Գյումրու ժողովրդական գործիքների պետական համույթ»-ը, «Բամբիռ» ֆոլք-ռոք անսամբլը և Վանաձորի «Հորովել» համույթը: Այլ անակնկալներ ևս կլինեն, վստահեցնում են աճեմյանցիները:

Արմենուհի Մխոյան

 

Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել