Ոստիկանությունը բացահայտել է Գյումրիում կատարված կողոպուտի դեպք
ՀասարակությունԳյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում սեպտեմբերի 15-ին հաղորդում էր ստացվել 1981թ. ծնված Իրինա Ա.-ի դրամապանակը բացահայտ հափշտակելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 1996թ. ծնված Արա Հ.-ն: Կատարվում է քննություն: