ՀՀ կառավարությունը հաստատեց Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը
ՀասարակությունՀՀ կառավարությունը հաստատեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ծրագիրը կնպաստի Թալին-Լանջիկ հատվածի հողերի օտարման և տարաբնակեցման գործընթացի արդյունավետ, համակարգվա ծ իրակացմանը, կապահովի հանրության, այդ թվում` ազդեցության ենթակա անձանց իրազեկումը ծրագրի ողջ գործընթացի վերաբերյալ, ինչը մի կողմից կհանգեցնի ազդեցության ենթակա անձանց իրավունքների իրականացման արդյունավետության բարձրացմանը, մյուս կողմից Հայաստանի Հանրապետության վարկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը ծրագրի իրականացման համար կհատկացվի 474 մլն 635 հազար դրամ: