«Որոգայթ»-ը էկրաններ կբարձրանա նոյեմբերի 19-ին. Ֆիլմի ռեժիսորը պատմում է մանրամասների մասին (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Նոյեմբերի 19-ին մեծ էկրաններ կբարձրանա «Որոգայթ» հայտնի եւ սիրված հեռուստասերիալի համանուն գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորն է Ռոման Մուշեղյանը: Ֆիլմի սյուժետային եւ սցենարական փոփոխությունների, ներգրավված դերասանական անձնակազմի եւ ֆիլմի հետ կապված նոր մոտեցումների եւ այլ թեմանրի շուրջ Life.panorama.am-ի հետ զրուցել է ֆիլմի ռեժիսորը, ով արդեն մի քանի տարի է աշխատում է ռուսական հայտնի ֆիլմարտադրողների հետ եւ իր ռեժիսորությամբ թողարկվել է չորս ռուսական գեղարվեստական ֆիլմ:
-Շուտով մեծ էկրաններ կբարձրան «Որոգայթ» հեռուստասերիալի համանուն գեղարվեստական ֆիլմը, սա ֆիլմ է, որը հայկական ֆիլմարտադրության մեջ առանձնանալու է նախեւառաջ իր ժանրով: Ինչպիսի՞ն են սպասեիքները:
- Այսօր հայկական կինոշուկան ողողված է կոմեդիկ ֆիլմերով եւ կարծիք կա, որ եթե ֆիլմը կոմերցիոն չէ, ապա շուկայում հաջողություն չի կարող ունենալ: «Որոգայթ»-ը քրեական դրամա է, այն փորձ է անելու նշածս կարծրացած կարծիքը փոխել եւ ապացուցել, որ հնրավոր է ոչ կոմեդիկ ժանրի ֆիլմը մրցունակ լինել ու միաժամանակ նաեւ կոմերցիոն լինել:
Շարունակությունը՝ այստեղ: