Ռիհանա. «Երբեք Թեյլոր Սվիֆթի հետ նույն բեմում չէի երգի»
LifestyleNews.am-ը գրում է.
«Երբեք Թեյլոր Սվիֆթի հետ նույն բեմում չէի երգի», - NME պարբերականին տված հարցազրույցում նշել է աշխարհահռչակ երգչուհի Ռիհանան։

Ինչպես հայտնի է, վերջերս մեկնարկել են Թեյլոր Սվիֆթի համաշխարհային շրջագայությունները, որոնց շրջանակներում կազմակերպված համերգների ժամանակ որպես հյուր բեմ են բարձրանում հայտնի աստղեր։

Օրինակ՝ Հյուսթոնում Թեյլորը երգել է Ուիզ Խալիֆայի հետ։ Մյուս համերգներին նրան են միացել Ջիջի Հադիդը, Քենդալ Ջեները, Կարա Դելեւինը եւ այլոք։

«Թեյլորը համեստ ու լավ աղջկա կերպար է ընտրել իր համար, իսկ ես՝ վատ։ Մենք տարբեր դերեր ունենք։ Ես երբեք նրա համերգային շրջագայության ժամանակ իր հետ նույն բեմում չէի երգի։ Նա՝ դրական, իսկ ես բացասական մարդու կարծրատիպերի զոհն ենք։ Իմաստ չկա նրա համերգների ժամանակ երգել իր հետ։ Մենք տարբեր հանդիսատես եւ երաժշտական մոտեցումներ ունենք»,- ասել է Ռիհանան, որն ըստ տարբեր պարբերականների՝ սիրավեպ է սկսել Թրեւիս Սքոթի հետ։
