66-ամյա Ալլա Պուգաչովան՝ սպորտային հագուստով
Lifestyle66-ամյա Ալլա Պուգաչովան ներկայացել է նոր կերպարով։
Պուգաչովայի ոճաբան Ալիշերն Instagram-ի էջում հրապարակել է իր Մուսայի (նա այդպես է անվանում Պրիմադոննային) նոր լուսանկարը, որին ուղեկցող մեկնաբանության մեջ գրել է.
«Դուք ունեք 5 վայրկյան «Ա» անունով մոդելին լուսանկարելու համար։ Որքա՜ն արտիստների եւ մոդելների եմ լուսանկարել, բայց ոչ մեկին, ով ընդհանրապես չի սիրում լուսանկարվել եւ կեցվածք է ընդունում ընդամենը մի քանի վայրկյան։ Լուսանկարվելիս մի լավ ծիծաղեցինք, իսկ երբ նկարներն էինք ընտրում քիչ էր մնում կոտրեինք հեռախոսս։ Մի խոսքով, ցանկացա ընկերներիս ուրախացնել իմ Մուսայի նոր լուսանկարով»,- հիացմունքով գրել է ոճաբանը։
