«Ոչ տեսել եմ , ոչ՝ լսել». Արմեն Պետրոսյանը՝ Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հարաբերությունների մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի համատեղ տեսահոլովակի անոնսիհրապարակումից հետո, համացանցում սկսվեց ակտիվորեն քննարկվել նրանց սիրավեպի մասին լուրերը, որոնց իսկությունը ճշտելու նկատառմամբ Life.panorama.am-ը կապ հաստատեց «Ֆուլ հաուս» սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի հետ:
«Ես ոչ Միհրանից, ոչ էլ Արփիից նման բան չեմ լսել, չգիտեմ կա սիրավեպ նրանց միջև, թե չկա… ոչ տեսել եմ, ոչ՝ լսել»,-նշեց Արմեն Պետրոսյանն, ում պրոդյուսերությամբ սիթոքոմում նկարահանվում են Արփին և Միհրանը:
«Մարդիկ սովոր են նման ենթադրություններ անել, երբ մի դերասանի կողքին տեսնում են մեկ այլ դերասանուհու կամ երգչուհու, բայց նրանք պետք է հասկանան, որ անպայման չէ, որ միմյանց հետ նկարհանավող դերասանները իրար սիրեն, պետք է այդ լոգիկան մարդկանց միջից դուրս հանել: Հիշենք, որ ոչ սիրելն է վատ բան, ոչ՝ չսիրելը, երկու պարագայում էլ ամեն բան նորմալ է: Ես հասկանում եմ նաև, որ իրենց համատեղ տեսահոլովակի անոնսն էլ օգնեց այդ խոսակցությունների թեժացմանը, բայց դա բնական էր, մենք անգամ հենց այդպես էլ ակնկալում էինք, սակայն պետք է հասկանալ, որ սա ընդամենը տեսահոլովակ է, ուղղակի համագործակցություն և շատ հնարավոր էր տեսահոլովակում հարսանեկան կադրերի փոխարեն Արփին և Միհրանը միմյանց հարվածեին, չէ որ այդ դեպքում չէր նշանակի, որ նրանք թշնամիներ են»,-հավելեց Արմենը:
Շարունակությունը՝ այստեղ: