ԱԱԾ-ն ստուգում է Վահան Մարտիրոսյանի կողմից Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելու մասին տեղեկությունը
ՀասարակությունՀայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ է իրականացնում պարզելու «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի կողմից Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելու տեղեկատվության իսկությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնից հաղորդեցին, որ այս պահին տեղեկատվություն չունեն լրատվամիջոցների համար, երբ նորություններ լինեն, կիրազեկեն:
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի նախագահին կից գործող պետական խորհրդի ղեկավարին, տեղեկություն են տարածել, որ Ադրբեջանն արդեն դրական պատասխան է տվել Վահան Մարտիրոսյանի կողմից քաղաքական ապաստան ստանալու խնդրագրին:
Աղբյուրը նշում է, որ Վահան Մարտիրոսյանն արդեն Ադրբեջանում է իր ընտանիքի անդամների հետ: