«ԳԱԶել»-ը հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկան. վերջինս հիվանդանոցում է
ՀասարակությունՍեպտեմբերի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Արարատ գյուղում հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: