Սիրուշոյի «Պռեգոմեշը»`ամերիկյան «Ռեյ Դոնովան» հայտնի հեռուստասերիալում
LifestyleNews.am-ը գրում է.
NEWS.am STYLE-ն արդեն պատմել է այն մասին, որ ամերիկյան «Ռեյ Դոնովան» հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանի 10-րդ էպիզոդը կոչվում է «Մի գիշեր Երևանում» («One Night in Yerevan») և ներկայացնում է գլխավոր հերոսի պայքարը հայկական մաֆիայի դեմ:
Բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս էպիզոդով, շտապենք ուրախացնել` նշելով, որ «Մի գիշեր Երևանում» էպիզոդն արդեն հասանելի է համացանցում:
Վերնագրից, միգուցե, ենթադրեք, որ էպիզոդի գործողությունները նկարահանվել են Երևանում, սակայն «One Night in Yerevan»-ը Հայոց ցեղասպանության մասին պատմող երգի վերնագիրն է, որը Հասմիկ անունով հայ երգչուհին ցանկանում է կատարել ամերիկյան հայտնի հեռուստաալիքներից մեկի եթերով: Հասմիկի դերում հանդես է գալիս իսպանական և իրանական արմատներ ունեցող ամերիկացի դերասանուհի Սառա Շահին: Սառան հանրությանը հայտնի է «Տեսադաշտում» և «Ավելի քան սեր» ֆիլմերից:
Ի դեպ, ֆիլմում հնչում է նաև Սիրուշոյի «Պռեգոմեշ» երգից փոքրիկ հատված (10-րդ էպիզոդ, 2-րդ րոպեից):

Սյունե Առաքելյան