Կողոպտել են երգիչ Դիմա Բիլանի տունը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
ՌԴ ոստիկանությունը քննում է փոփ երգիչ Դիմա Բիլանի տան թալանման դեպքը։ Տունը գտնվում է Մերձմոսկովյան շրջանի Ռասսկազովկա գյուղում։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 1:00-ի սահմաններում:
Այժմ պարզվում են հանցագործության հանգամանքներն ու գողոնի չափը: Քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը՝ կողոպուտի հատկանիշներով: