«Ժողովուրդ». Կալանավորվել է Բալահովիտի գյուղապետի եղբորորդին
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 7 տարի առաջ սպանություն կատարած Բալահովիտի գյուղապետ Կամո Գրիգորյանի եղբորորդին՝ Սմբատը, ոստիկանության աշխատակիցների կողմից երեկ երեկոյան հայտնաբերվել և կալալնավորվել է:
Թերթը հիշեցնում է, որ Սմբատը 2007 թվականի փետրվարի 18-ին Բալահովիտի 20-ամյա բնակիչ Սերյոժա Մկրտչյանին դանակի 5 հարվածով սպանել էր ու հորեղբոր միջնորդությամբ փախել երկրից: Իսկ Սմբատի հայրը՝ Կորյուն Գրիգորյանը, ավելի վաղ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրել էր, թե նման որդի չունի, իր միակ որդին ամուսնացած է և ապրում է Աբովյանում: Մինչդեռ սպանվածի հարազատները շարունակում էին պնդել, որ հենց գյուղապետի եղբորորդին է եղել դանակահարողը, որի նկատմամբ անգամ հետախուզում չէր հայտարարվում:
«Կամոն գյուղապետ էր, ձեռքը խփում էր դրա ուսին ու ասում էր՝ չվախենաս, ձեռքդ ոնց կտրում ա, կտրի, ինչ անես, տեր եմ: Դրանից առաջ էլ մի 7-8 անգամ մարդկանց դանակահարել էր, ու տենց էլ գործը փակվեց: Ի՞նչ օրենք է, ի՞նչ արդարություն: Մարդասպան թաքցնողը երկրորդ անգամ նորից գյուղապետ դարձավ», «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր սպանված Սերյոժայի հայրը՝ Վահան Մկրտչյանը՝ հայտնելով որ երկար բողոքելուց հետո միայն այս տարվա մարտի 8-ին Սմբատի նկատմամբ հետախուզում հայտարարվեց:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: