Աթենա Մանուկյան.“Հայերեն չգիտեմ, բայց ամեն ինչ առջեւում է”
LifestyleBravo.am-ը գրում է.
Աթենա Մանուկյանն օրերս առաջին անգամ այցելել է Հայաստան: Եվրոպայում գործունեություն ծավալող 21-ամյա երգչուհուն անդրադարձել ենք դեռ 2 տարի առաջ: Երեւանում անցկացրած մեկ շաբաթվա ընթացքում նա հասցրել է երգել մի քանի ակումբում, ծանոթանալ քաղաքի տեսարժան վայրերին եւ նկարահանվել BRAVO.am-ի բացառիկ ֆոտոշարքում:
“Հայրենիք այցելելն իմ երազանքն էր: Այստեղ ամեն ինչ ուրիշ է, մարդիկ ավելի բարի են եւ ժպտերես: Ուրախ եմ, որ եկել եմ ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլեւ երգչուհի: Հաճելի է, որ այստեղ երկրպագուներ ունեմ, ովքեր գիտեն իմ “XO” հիթը: Բացի դա, ներկայացել եմ նոր կատարումներով: Հուսամ` դրանք եւս կսիրվեն”,- ասել է նա` հավելելով, որ մինչ գալը նամակներ է ստացել հայաստանյան երկրպագուներից, որոնցից շատերին էլ հանդիպել է ելույթների ընթացքում, լուսանկարվել եւ ինքնագրեր բաժանել:

