79-ամյա Արմեն Ջիգարխանյանը ցուցադրել է իր 33-ամյա սիրուհուն
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Վերջերս հայտնի դարձավ, որ մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանը ամուսնալուծվել է եւ որոշել է կյանքը կապել 33-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ, որն աշխատում է Ջիգարխանյանի թատրոնում՝ որպես գեղարվեստական մասի ղեկավար։

Ամուսնալուծությունից հետո առաջին անգամ լեգենդար դերասանը ցուցադրել է իր երիտասարդ սիրուհուն։ Super-ի փոխանցմամբ՝ Ջիգարխանյանը եւ Ռոմանովսկայան միասին ներկա են եղել Բլագովեշչենսկում անցկացվող «Амурская осень» կինոփառատոնին, որի շրջանակներում նրանք մտադիր են ցուցադրել «Не телефонный разговор» ներկայացումը։
Զույգը չի թաքցրել իրենց հարաբերությունները։ Նախաճաշին Վիտալինան մեծ հոգատարությամբ է վերաբերել 79-ամյա Ջիգարխանյանին եւ մինչեւ սենյակ ուղեկցել է նրան։
- See more at: http://style.news.am/arm/news/24882/79-amya-armen-jigarkhanyany-cucadrel-e-ir-33-amya-siruhun.html#sthash.DMJLw49b.dpuf