Թափառական շների վրեժը (լուսանկարներ)
LifestyleՇենքի բնակիչները բավական հետաքրքրական միջադեպի ականատես եղան։ Կայանելով իր նոր մեքենան՝ վարորդը դուրս եկավ մեքենայից և ոտքով հարվածեց քիչ հեռվում կանգնած թափառական շանը` կարծելով, թե շունը կվնասի իրեն կամ ուղղակի խուլիգանական հակումներից դրդված։
Բայց, պարզվեց, շունը սովորականներից չէր։ Հեռանալուց քիչ հետո նա ընկերների հետ վերադարձավ բակ, և բառի ամենաուղիղ իմաստով սկսեցին կրծել ավտոմեքենան։ Պատճառելով խոշոր նյութական վնաս՝ նրանք հեռացան։


